ՀՀ ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավարը՝ ՏԿԶ նախարարի տեղակալ

12.04.19
ՀՀ ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավարը՝  ՏԿԶ նախարարի տեղակալ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ղեկավար  Լիլիա Շուշանյանը ՀՀ վարչապետի ապրիլի 9-ի 373-Ա որոշմամբ նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում: Լիլիա Շուշանյանը համակարգել և ղեկավարել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը և իր մեծագույն ներդրումն է ունեցել ԱՃԹՆ-ին Հայաստանի միանալու և Հայաստանում ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի ձեռքբերումներում ու հաջողություններում:

ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը և ազգային քարտուղարությունն ի սրտե շնորհավորում են Լիլիա Շուշանյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ ստանձնած նոր առաքելությունում: